Հարավային Աֆրիկայում երկնագույն ադամանդ են գտել, որը նախնական 15-20 միլիարդ դոլար է գնահատվել: Մասնագետների կարծիքով՝ այդ գումարով քարը կարող է վաճառվել աճուրդում:
Թանկարժեք քարը, որի զանգվածը 29,6 կարատ է, գտել են Պրետորիի մոտակայքում գտնվող հանքավայրում:
Հանքավայրի սեփականատեր ընկերությունն առայժմ չի որոշել՝ ինչպես վարվել քարի հետ: Քարի հետագա մշակման վերաբերյալ որոշում կկայացվի հաջորդ շաբաթ, փոխանցում է Lenta.ru-ն:








































