Իրանի ռազմածովային ուժերի մարտական նավերը հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ուղևորվել են Ատլանտյան օվկիանոս՝ հաղորդում է Fars գործակալությունը:
Խմբի կազմում ներառված են «Սաբալան» էսմինեցը և «Հարք» նավը: Դրանք երեք ամսվա ընթացքում պետք է հաղթահարեն 25 հազար ծովային մղոն:
Նավերի խնդիրն է պայքարել ծովահենության դեմ և կատարել ուսումնառազմական միջոցառումներ:
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ Մահմուդ Մոուսավին նշել է, որ Թեհրանը, նավերին ուղարկելով միջազգային ջրեր, ցանկանում է աշխարհին հայտարարել խաղաղության մասին և միևնույն ժամանակ մյուս երկրներին ցույց տալ իր պաշտպանական հնարավորությունները:










































