Երեկ Մարոկկոյում Մուհամադ 6-րդի կողմնակիցների և հակառակորդների միջև տեղի են ունեցել բախումներ, որոնց մասնակցել են նաև իրավապահ մարմինները: Կասաբլանկա քաղաքում մի քանի հազար մարդ, որոնք ցույցի էին դուրս եկել ի պաշտպանություն իրենց միապետի, սկզբում արգելափակել են իրենց հակառակորդների շարժը, ապա սկսել են նրանց ուղղությամբ քարեր նետել:
Ոստիկանությունը բողոքավորներին բաժանել է երկու մասի: Այս պահին հայտնի չէ, թե որքան մարդ է վիրավորվել այս բախումների հետևանքով: Նմանատիպ ցույցեր են տեղի ունեցել Ռաբատում, ինչպես նաև Տանժերում, Մարաքեշում և Թեթուանում:
Բողոքի ակցիաներն անցնում են Մուհամադ 6-րդի կողմից հունիսի 17-ին հայտարարված բարեփոխումների ֆոնին: Հիշեցնենք, որ այդ օրը Մարոկոյի միապետը հայտարարել էր, որ պատրաստ է իր լիազորությունների մի մասը զիջել կառավարությանն ու խորհրդարանին: Նախատեսվում է, որ նոր սահմանդրության ընդունման հարցով երկրում հուլիսի 1-ին տեղի կունենա հանրաքվե: Ընդդիմությունը միապետի այս հայտարարությունները բավարար չի համարում:








































