Saturday, 04 07 2026
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է

Հարգում են նրան, ում համար հարգանքը արժեք է

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter սոցցանցի իր էջում ափսոսանք է հայտնել հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որի հետևանքով հայ զինծառայող է զոհվել, իսկ հայկական կողմի տվյալով էլ՝ մեծ կորուստներով հեռացել են ադրբեջանցի դիվերսանտները: Այդ կորուստները, իհարկե, պաշտոնական հաստատում դեռ չունեն: Երևի չեն էլ ունենա, քանի որ այդպիսով Ադրբեջանը ստիպված կլինի խոստովանել դիվերսիան ու խայտառակ լինել:

Ադբեջանական կորուստները հայկական ինքնապաշտպանության հետևանք են: Հայ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը իր կյանքի գնով պաշտպանել է իր հայրենիքը, իր պետության սահմանը, իր ժողովրդին, ինչպես որ ամերիկյան զինվորներն են հեռավոր երկրներում իրենց կյանքը վտանգելով պայքարում միջազգային ահաբեկչության դեմ ու պաշտպանում իրենց ժողովրդին: Ադրբեջանի արածը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչության մի տարատեսակ: Հետևաբար ադրբեջանական կորուստներն այն են, ինչ հասնում է ահաբեկիչներին:

Սակայն և՛ ամերիկացի համանախագահը, և՛ նրա մյուս երկու գործընկերները լռում են այդ մասին: Ջեյմս Ուորլիքը ընդամենը ընդհանրական գնահատական է տվել կատարվածին՝ ափսոսանք հայտնելով կորստի վերաբերյալ: Մինչդեռ այդ ընդհանրական գնահատականներն են նաև, որ Ադրբեջանին խրախուսում են նորանոր ահաբեկչությունների և դիվերսիաների:

Եթե ամերիկացի համանախագահը ինչ-որ բան արտահայտել է, ապա նրա ռուսաստանցի և ֆրանսիացի գործընկերները ընդհանրապես ոչինչ չեն էլ ասել: Չի բացառվում, որ կասեն առաջիկա օրերին, սակայն ասածի և չասածի միջև, ըստ էության, ոչ մի տարբերություն չկա, քանի որ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահներն էլ նման դեպքերում լղոզում են պատասխանատվությունը և, այսպես ասած, դիվանագիտորեն հավասարության նշան դնում ահաբեկչի և նրա թիրախի միջև: Մինչդեռ նրանք եբեք դա չեն անի, եթե գործ ունենան իրենց հանդեպ ահաբեկչության հետ:

Այսպիսով, սահմանային միջադեպերի համար պատասխանատվությունն ընկնում է նաև հենց Մինսկի խմբի համանախագահների վրա՝ նրանց ընդհանրացված, անհասցե դիրքորոշումների պատճառով: Նրանք ոչինչ չեն անում հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը պարբերական դիվերսիաներով հարվածի տակ դնող Ադրբեջանի հասցեին գոնե մեկ հստակ, կոնկրետ, առարկայական հայտարարություն և կոշտ գնահատական ուղղելու համար, եթե չխոսենք այդ դիվերսիաները կասեցնելու ուղղությամբ կոնկրետ գործողություններ ու պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին:

Այս ամենով հանդերձ, սակայն, պետք չէ, իհարկե, միջազգային դիվանագիտության մեջ կիրառվող երկակի ստանդարտների հանդեպ մանկական միամտությամբ բողոքներով ու տրտնջոցներով զբաղվել: Դա ոչ մի օգուտ չունի: Պետք է հասկանալ միջազգային դիվանագիտության կանոնները, որոնք փոխել մենք չենք կարող: Փոխարենը կարող ենք փոխվել մենք և առավելագույնս համապատասխանել այդ կանոններին: Իսկ դա նշանակում է հզորանալ, մրցունակ դառնալ որպես պետություն, և այդ ժամանակ աշխարհի ուժեղների նախապատվությունները կուղղվեն այդ պետությանը:

Այսինքն՝ մենք, որպես պետություն, մեր վարքով պետք է հասնենք նրան, որ աշխարհի ուժեղները, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հստակեցնեն իրենց դիրքորոշումները այս կամ այն հարցում, մասնավորապես, նման միջադեպերում: Իսկ դա առաջին հերթին նշանակում է դառնալ պետություն, որը առաջին հերթին ազնիվ է իր քաղաքացիների հանդեպ, ինքն իր ներսում հասարակության հանդեպ չի կիրառում երկակի ստանդարտներ, հասարակությունը չի բաժանում յուրայինների և օտարների, արտոնյալների և իրավազուրկների, ու նաև արժանապատվորեն փորձում է հետամուտ լինել իր շահերին միջազգային ասպարեզում, փորձում է ամրացնել իր ինքնիշխանությունը, և ոչ թե այն դարձնում է քաղաքական առևտրի առարկա և հանձնում ռուսական կայսերապաշտությանը՝ դրա դիմաց ակնկալելով կայսերական կուսակալի պաշտոն Հայաստանում: Նման պետությունը միշտ էլ բախվելու է միջազգային անտարբերությանը, որովհետև միջազգային ասպարեզում արժևորվելու համար նախ պետք է արժևորել սեփական ինքնիշխանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում