ԵՄ-ն որոշում է ընդունել 2014-2020թթ. Իրաքին 75 մլն եվրոյի չափով ֆինանսական օգնություն հատկացնելու մասին: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:
«ԵՄ-ն աջակցություն է ցուցաբերում՝ Իրաքում ստեղծելու ինստիտուտներ՝ հանուն իրավական պետության ամրապնդման և երկրի վերականգնման ու մարդկանց կյանքի որակի բարելավման»,- նշել է զարգացման հարցերով եվրահանձնակատար Անդրիս Պիեբալգսը:
Հատկացված միջոցները կուղղվեն այնպիսի ոլորտների աջակցմանը, ինչպիսիք են մարդու իրավունքները, տարրական և միջնակարգ կրթությունը:
«Մենք վստահ ենք, որ իրաքյան իշխանությունները կարող են երկրում հաջող կերպով ապահովել կայունություն և անցում ժողովրդավարությանը»,- ընդգծել է Պիեբալգսը:










































