Եվրոպական տիեզերական գործակալությունը այսօր առաջին ազդանշանն է ստացել «Ռոզետա» ավտոմատ միջմոլորակային կայանի սարքից, որը 2011-ից գտնվում էր «քնած ռեժիմում»: Այս մասին նշվում է գործակալության կայքում:
Տիեզերքի խորքից Երկիր ազդանշանը հասել է մեկ ժամվա ընթացքում, ինչը սպասվածից մի փոքր ավելի երկար էր: Այն տրվել է «Ռոզետա»-ում համակարգչից՝ ավտոմատ ռեժիմով: Դրան նախորդել է «արթնանալու» հրամանը, որը տվել է սարքի էլեկտրոնային կվարցային ժամացույցը:
Նշենք, որ ներկայում սարքը գտնվում է Երկրից 675 մլն կմ հեռավորության վրա:







































