Եվրամիությունը Սիրիայի տարածքում մարտերին մասնակցող արտասահմանցի վարձկաններին կոչ է անում անհապաղ լքել երկիրը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին ասվում է ԵՄ անդամ 28 երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությունում:
«ԵՄ-ն Սիրիայում կռվող արտասահմանցի գրոհայիններին, այդ թվում՝ «Հըզբոլլահ»-ին, կոչ է անում անհապաղ հեռանալ երկրից»,- նշել են արտգործնախարարները:
Նիստի մասնակիցները հարևան պետություններին կոչ են արել համապատասխան միջոցառումներ ձեռնարկել՝ կանխելու համար գրոհայինների ազատ ներթափանցումը Սիրիա:
Եվրոպական ԶԼՄ-ների տվյալներով՝ ներկայում Սիրիայում կռվում է շուրջ 600 վարձկան՝ Եվրոպայի երկրներից:









































