«Մամուլի հետ սուրճ» հաղորդման նոյեմբերի 2-ի հյուրը քաղաքական մեկնաբան Նժդեհ Հովսեփյանն է։
Մեր զրուցակիցը նշեց, որ այս շրջանում ընդդիմություն ձևավորվել չի կարող.«Ցանկացած նման փորձ հեղափոխական շրջանում կդառնա հակահեղափոխություն։ Ընդդիմություն կարող է ձևավորվել ՔՊ-ի ներսում և դա նորմալ է»։
Նժդեհ Հովսեփյանի խոսքերով՝ ընդդիմություն կարող է ձևավորվել արտահերթ ընտրություններից 3-4 ամիս հետո.«Կարող է լինել սոցիալական, կարող է լինել քաղաքական։ Օրինակ եթե իշխանությունը լիբերալ է, շատ լավ կլինի եթե մենք ունենանք սոցիալիստական ընդդիմություն»։
Անդրադառնալով Հանրապետական կուսակցության գործունեությանը, մեր զրուցակիցն ընդգծեց.«Ինձ թվում է մենք Սերժ Սարգսյանին սկսում ենք չճանաչել։ Նա միշտ ռացիոնալ է եղել և հիմա ՀՀԿ-ին դնել այսպիսի ծանր իրավիճակում և առաջադրել խորհրդարանական արտահերթ ընտրությունների համար՝ կուսակցության համար լավ չի լինի»։