Հռոմի նախկին պապ Հովհաննես-Պողոս 2-րդի անձնական գրառումները առաջին անգամ կհրապարակվեն Լեհաստանում առանձին գրքով փետրվարի 5-ին:
Znak հրատարակչատան ներկայացուցիչները հույս են հայտնել, որ լեհ Հռոմի պապի գրությունները, որոնք թվագրվում են 1962-2003թթ., կօգնեն ավելի խոր ընկալել նրա անհատականությունն ու հոգևոր խիզախությունը:
Իր կտակում Հռոմի պապը խնդրել էր իր անձնական գրությունները մահից հետո այրել, սակայն պապի անձնական քարտուղար Ստանիսլավ Ձիվիշը դա չէր արել, հայտնում է RIA Novosti-ն:






































