Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադի օդանավակայանում դադարեցվել է Ֆրանկֆուրտ և Փարիզ չվերթների գրանցումը, իսկ ուղևորների մի մասը չի հայտնվել ինքնաթիռում, որը ժամանակից շուտ է թռիչք կատարել: Այս մասին հաղորդում է Ազաթլըք Ռադիոն:
Օդանավակայանի աշխատակցի խոսքով՝ գրանցումը դադարեցվել է երկրի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի ուղևորության պատճառով: «Գրանցման սկսվելուց շուրջ մեկ ժամ անց չվերթը փակել են: Մինչ այդ ով հասցրել է, անցել է, մյուսները մնացել են»,-ասել է նա: