Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ նիստ՝ քննարկելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին հարցը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը իր ելույթում անդրադարձավ, իր խոսքով՝ «պատանդ» Արմեն Աշոտյանի խոսքերին: Նա նկատեց, որ ՀՀԿ-ն շատ կարճ ժամկետում փոխել է նաև Սահմանադրություն, որպեսզի Սերժ Սարգսյանը հնարավորություն ունենա շարունակել. «Հիշե՛ք ձեր արածները՝ 3-րդ անգամ Հայաստանը ադրբեջանացնելու և նման նախադեպ ստեղծելու ձեր փորձերը»:
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 2-ը ՀՀԿ-ի հակահեղափոխության փորձ էր, որը տապալվեց. «Իսկ Ազգային ժողովը պաշարված էր ոչ թե գործադիրով, այլ ՀՀ ժողովրդով. սա ՀՀ Ազգային ժողովն է, ոչ թե ՀՀԿ-ի»:
Նա նշեց, որ ԸՕ-ի փոփոխության նպատակն է վերականգնել քաղաքական համակարգը, «որը դուք ձեր ցինիկ ելույթներով փոշիացրիք: Սա ժողովրդավարության սկիզբն է, վայելե՛ք»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































