Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ նիստ՝ քննարկելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին հարցը:
Անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության անդամների մասնակցությանը նախորդ քվեարկությանը՝ համանուն խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց. «Մեր խմբակցությունից բացակայած 3 պատգամավորներից մեկը՝ պարոն Մադաթյանը, Հայաստանից դուրս է գտնվել, և ոչ ոք չէր կարող նախապես իմանալ, որ իր ծրագրերը հարմարեցներ այդ նիստին»:
Վարդան Ղուկասյանի բացակայության մասին Գևորգ Պետրոսյանն ասաց. «Այո, պարոն Ղուկասյանի բացակայության առումով ԶԼՄ-ները այլ վարկածներ են շրջանառում, իսկ իրականությունն այն էր, որ նա, լինելով իր տարածաշրջանում մեծ հարգանք վայելող անձ, ինքը իր քաղաքական գործունեությունը միշտ իրականացրել է մեծամասնական ընտրակարգով և իրեն հոգեհարազատ է այդ ընտրակարգը: Ընդհանրապես չկա հակասություն պարոն Ղուկասյանի և պարոն Ծառուկյանի միջև»:
Ինչ վերաբերում է Նապոլեոն Ազիզյանին, Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ նա այսօր էլ վատառողջ է, բայց ներկայացել է նիստին. «Որևէ ստվերային պայմանավորվածություն գոյություն չունի, պարոն Ազիզյանը մեր թիմի հավատարիմ անդամն է»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































