Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ նիստ՝ քննարկելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին հարցը:
«Հուշագիրը ի՞նչ կապ ունի Ընտրական օրենսգրքի հետ»,- «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին, որն իր ելույթում հիշատակեց Փաշինյանի և Ծառուկյանի միջև ստորագրված հուշագիրը:
Ի պատասխան՝ Գևորգ Պետրոսյանն ասաց, որ «Ծառուկյան»-ը այն դաշինքն էր, որը ԸՕ-ի տապալումից հետո նախաձեռնեց երկրորդ արտահերթ նիստ. «Այ էդքանով կապ ունի»:
«Ելք-»ի պատգամավորը հակադարձեց. «Նախորդ անգամ որ տապալվել է, բացականեր կային ձեր ֆրակցիասյից, հետևաբար շահարկել փաստը, թե տապալվել է, և հուշագիր ենք ստորագրել… Դա միայն «Ծառուկյան»-ի նախաձեռնությունը չէ, այլ նաև «Ելք»-ի, հետևաբար պետք չէ այս նախաձեռնությունը ներկայացնել հուշագրի ներքո»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































