Advanced Supersonic Parachute Inflation Research Experiment (ASPIRE) տեխնոլոգիան Black Brant IX հրթիռի վրա է տեղադրվել սեպտեմբերի 7-ի վաղ առավոտյան: Այնտեղ օգտակար ծանրաբեռնվածություն է գտնվել, որն առանձնացել է սարքից մինչև նրա՝ Երկիր վերադարձը, գրում է Naked Science-ը: NASA-ի հաղորդման համաձայն՝ բեռը բացել է օդապարիկը՝ չորս վայրկյանում անհրաժեշտ հեռավորության հասնելով: Նշվում է, որ դա աշխարհում այդպիսի չափերի օդապարիկի այդ արագությամբ առաջին բացումն է: Ավելին, ASPIRE-ը համաշխարհային ռեկորդ է սահմանել:
«Mars 2020-ը կտանի Մարս երբևէ առաքված ամենածանր բեռը, և ինչպես մարսյան մյուս առաքելություններում, մենք միայն մեկ օդապարիկ կունենանք, և այն պետք է աշխատի: ASPIRE-ի փորձարկումները մանրամասն ցույց տվեցին, թե ինչպես մեր օդապարիկը կդրսևորվի Մարսի մակերևույթին, գերձայնային հոսքում բացվելիս»,-ասել է նախագծի մենեջեր Ջոն ՄաքՆեյմին:
ASPIRE օդապարիկը ռովեր կտեղափոխի Մարս: Անանուն հետազոտական ռոբոտը կունենա ավելի քան երեք մետր երկարություն, 2.7 մետր լայնություն: Այն շուրջ 1050 կգ կշռի:









































