Բրազիլիայի նախագահական ընտրություններում հաղթել է ուլտրաաջ թեկնածու Ժաիր Բոլսոնարուն: Այս մասին հաղորդում է Globo հեռուստաալիքը՝ վկայակոչելով կենտրոնական ընտրական հանձաժողովը:
Նշվում է, որ 94.44 տոկոս քվեաթերթիկների մշակումից հետո Բոլսոնարուն հավաքել է ձայների 55.54 տոկոսը: Նրա հակառակորդ Ֆերնանդու Ադադը, որը ներկայացրել է աշխատավորների ձախակողմյան կուսակցությունը, ստացել է ձայների 44.46 տոկոսը:
Նոր նախագահը պաշտոնը կստանձնի հաջորդ տարվա հունվարի 1-ից:







































