Նոր տարբերակում խմբակային տեսազանգեր կհայտնվեն, 70 նոր էմոձիներ և վիրտուալ սիմ–քարտ։
Apple-ը կգործարկի iOS 12.1–ը հոկտեմբերի 30-ին՝ նոր սարքերի շնորհանդեսից մի քանի ժամ անց։ Այս մասին հաղորդում է 9To5Mac–ը՝ հղում անելով մի քանի բջջային օպերատորների։
iOS 12.1 կվերդառնա խմբակային տեսազանգերի գործառույթը FaceTime-ում։ Ընկերությունը նաև կակտիվացնի eSIM տեխնոլոգիան՝ վիրտուալ sim-քարտը, որին հնարավոր է բջջային ցանկացած օպերատորի կցել։









































