Saturday, 04 07 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները

Վաշինգտոնը տարածաշրջանում կսկսի ձևավորել նոր իրավիճակ. Հայաստանի վրա ճնշումը գնալով աճելու է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանն է։

Պարոն Մելիքյան, օրերս Հայաստան էր այցելել ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Ինչպե՞ս կգնահատեք այդ այցը։

-Այդ այցը զուտ երկկողմ հարաբերությունների համատեքստում դիտարկելը, թերևս, ճիշտ չի լինի: Պարոն Բոլթոնը, նախքան Երևան գալը, հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Պուտինի, ՊՆ և ԱԳ նախարարներ Շույգույի ու Լավրովի, ինչպես նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշևի հետ: Այնուհետև նա մեկնել է Բաքու, ուր հանդիպել է Իլհամ Ալիևին և միայն դրանից հետո է ժամանել Հայաստան: Այստեղից էլ Վրաստան է գնացել: Մոսկվայում նա քննարկել է «Փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման վերաբերյալ» երկկողմ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու հեռանկարը: Բաքվում ակնարկել է, որ Վաշինգթոնը հնարավոր է համարում վերացնել Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ արգելքը, իսկ Երևանին առաջարկել է ամերիկյան զենք գնել հատկապես այն պատճառով, որ այդ զենքն ամենաորակյալն է աշխարհում: Բացի այդ, նա հույս է հայտնել, որ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո հնարավոր կլինի հակամարտության կարգավորման գործընթացում էական առաջընթաց գրանցել, ակնարկելով, որ այդ առաջընթացն ապահովողը հայաստանյան անարյուն հեղափոխությունն առաջնորդած վարչապետ Փաշինյանը կլինի: Ուշագրավ է, որ Վրաստանում էլ նա հայտարարել է, որ քիչ հավանական է համարում Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունը: Ըստ էության, պարոն Բոլթոնի այս շրջագայությունը, հավանաբար, ազդարարում է ԱՄՆ քղաքականության ակտիվացում՝ պաշտոնական Վաշինգթոնը սրում է իրավիճակը՝ նոր իրողություններ է ձևավորում անվտանգության ոլորտում ինչպես գլոբալ մակարդակում, այնպես էլ մեր տարածաշրջանում: Արդյունքում մոտ ապագայում կարող է վերացվել Ռուսաստանի՝ Ադրբեջանին ու Հայաստանին զենք վաճառելու մենաշնորհը, իսկ վերը հիշատակված պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում, տեսականորեն, փոքր ու միջին հեռահարության հրթիռներ կարող են տեղադրվել Վրաստանում ու Ադրբեջանում՝ ընդդեմ, համապատասխանաբար, Ռուսաստանի և Իրանի:

-«Եթե դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունը ստանա մանդատ, դա լավ հնարավորություն կլինի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ավելի վճռական և որոշիչ քայլերի ձեռնամուխ լինեն»,- նշել է Բոլթոնը։ Արդյո՞ք սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները փորձում է ավելի ակտիվանալ արցախյան կարգավորման գործընթացում։

-Կարծում եմ, որ պաշտոնական Վաշինգթոնը ոչ թե կփորձի ակտիվանալ արցախյան կարգավորման գործընթացում, այլ իր ընդհանուր ռազմավարության շրջանակներում մեր տարածաշրջանում կսկսի ձևավորել միանգամայն նոր իրավիճակ, որի համատեքստում կակտիվցվեն նաև արցախյան հակամարտության իրական կարգավորմանը կամ հերթական թեժացմանը նպաստող գործոնները:

Որեւէ ռիսկ տեսնում եք այդ հնարավոր ակտիվացումից։ Շատ վերլուծաբաններ նշում են, թե դեկտեմբերյան ընտրություններից հետո ղարաբաղյան հարցում Հայաստանի վրա կարող է ճնշում լինել։

-Ամեն բան կախված կլինի նրանից, թե որքանով ճշգրիտ կկարողանան հայաստանյան կառավարող շրջանակները հաշվարկել այն հնարավոր ռիսկերը, որոնք բխելու են աշխարհաքաղաքական գործընթացի այս նոր փուլում ԱՄՆ և վերջինիս մերձավորագույն դաշնակիցների շահերի առաջմղումն ապահովող գործողություններից: Ընդ որում, պարոն Բոլթոնի ասածներից ելնելով, կարող ենք ենթադրել, որ պարոն Փաշինյանն անձնական պատասխանատվություն է կրելու Հայաստանի ու Արցախի անվտանգության և սահմանների անձեռնմխելիության ապահովման համատեքստում: Ամեն դեպքում Հայաստանի վրա ճնշումը գնալով աճելու է:

Ամերիկացի պաշտոնյան առաջարկել է Հայաստանին գնել ոչ թե ռուսական, այլ՝ ամերիկյան ռազմական տեխնիկա: Ի՞նչ մեսիջներ է պարունակում այս առաջարկը, կարո՞ղ է այն ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա։

-Ինձ թվում է, որ ամերիկյան զենք գնելու վերաբերյալ Հայաստանին արված առաջարկն այս պահին կոչված է հավասարակշռելու Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից զենք վաճառելու արգելանքը վերացնելու՝ պաշտոնական Վաշինգթոնի հնարավոր քայլը: Երևանին ու Բաքվին զենք վաճառելու հետ կապված ԱՄՆ նոր մոտեցումները նաև Իրանի մասով որոշակի նոր դիրքեր ձեռք բերելու հնարավորություն են ապահովում ամերիկյան կողմի համար:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպման վերաբերյալ ասել է «Կարծում եմ՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները նույնպես նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորություն կա: Եվ մենք պատրաստ ենք օգտվել այդ հնարավորությունից»։ Ըստ Ձեզ, ի՞նչ իրական հնարավորություններ կան հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացնելու։

-Այս հարցի պատասխանը կորոշակիանա ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո՝ երբ կհստակեցվի Հայաստանում քաղաքական ուժերի նոր հարաբերակցությունը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում