Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Երևանում կինը վայր է ընկել թիվ 9 տրոլեյբուսից ու մահացել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Մարատ Հ.-ի գործի դատական քննությունը:

32-ամյա Մարատ Հ.-ն աշխատել է «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ում՝ որպես տրոլեյբուսի վարորդ, վարել է թիվ 9 տրոլեյբուսը:

Նրան մեղադրանք էր առաջադրվել մահվան ելքով պատահարի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի օգոստոսի 27-ին, ժամը 15-ն անց  40-ի սահմաններում Մարատ Հ.-ն վարել է «ԼիԱԶ» մակնիշի թիվ 9 տրոլեյբուսը Երևանի Ագաթանգեղոսի փողոցով՝ Խանջյան փողոցի կողմից դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոց:

Ագաթանգեղոսի  7 հասցեի դիմաց Մարատ Հ.-ն, ըստ մեղադրանքի, թույլ է տվել ՃԵԿ համապատասխան պահանջներին հակասող գործողություններ՝ դռները փակ չի պահել՝ մինչև տրանսպորտային միջոցի լրիվ կանգ առնելը, ինչի տեխնիկական հնարավորությունն ունեցել է:

Դռները բաց լինելու պատճառով առջևի դռան աստիճանների մոտ կանգնած ուղևոր Ռիտա Փ.-ն վայր է ընկել տրոլեյբուսից, ընկել է ասֆալտին և ստացած վնասվածքներից մահացել է:

Մարատ Հ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Դատարանը հաշվի է առել արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանը, ինչպես նաև այն, որ Մարատ Հ.-ն բնութագրվել է դրական, նրա խնամքին է վատառողջ հայրը:

Դատարանը որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք չի ընդունել ամբաստանյալի խնամքին 10-ամյա տղայի առկայությունը, քանի որ ներկայացված փաստաթղթով՝ ծննդյան վկայականի պատճենով չի հաստատվել, որ Մարատ Հ.-ն ընդունել է երեխայի հայրությունը, որ նա հանդիսանում է երեխայի հայրը:

Դատարանն արձանագրել է, որ Մարատ Հ.-ն հանցավոր արարքը կատարել է հանցավոր ինքնավստահությամբ, գիտակցելով, որ իր թույլ տված խախտման արդյունքում կարող են վտանգավոր հետևանքներ առաջանալ, այսինքն՝ նա գիտակցել է իր արարքի վտանգավորությունը ու, չնայած դրան, թույլ է տվել նշված խախտումը:

Դատարանը հաշվի է առել, որ Մարատ Հ.-ն պատահարից հետո չի հեռացել պատահարի վայրից:

Միաժամանակ դատարանը հաշվի է առել, որ Մարատ Հ.-ն քայլեր չի ձեռնարկել տուժողի հարազատների հետ հաշտվելու ուղղությամբ և չի հատուցել տուժողի հուղարկավորության ծախսերը:

Մարատ Հ.-ի դեմ քաղհայցի պահանջ չի ներկայացվել:

Մարատ Հ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել է 2 տարի իրական ազատազրկման՝ 1 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Պատժի սկիզբը կհաշվվի Մարատ Հ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, եթե այս դատական ակտն օրինական ուժի մեջ մտնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում