Saturday, 04 07 2026
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին

Դեղերի գրանցման, փորձաքննության խնդիրները դարձել է ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչների քննարկման թեմա

Երևանում Եվրասիական տնտեսական միության «Եվրասիական շաբաթ» ամենամյա գործնական միջոցառման շրջանակներում հոկտեմբերի 22-24-ին ԵԱՏՄ անդամ-պետությունների և միության գործընկեր-երկրների կառավարությունների ներկայացուցիչների և նախարարների, պետական կազմակերպությունների և գործարար ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել են ինտերակտիվ հարցումներ, շնորհանդեսներ, գործնական բանակցություններ, կրթական նստաշրջաններ և գործարարների համար բիզնես-դասընթացներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, համաժողովի շրջանակներում անցկացվել է ԵԱՏՄ-ի արտահանման և կոոպերացիոն ներուժի ցուցահանդեսը` ավելի քան 120 ընկերության մասնակցությամբ գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, ճշգրիտ ճարտարագիտության և ՏՏ-տեխնոլոգիաների, նորարարական շինանյութերի, ոսկերչական արդյունաբերության, դեղագործության ոլորտներից:

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը ԵԱՏՄ շրջանակներում դեղերի և բժշկական նշանակության առարկաների ընդհանուր շուկայի աշխատանքների թեմայով քննարկման ժամանակ իր ելույթում անդրադարձել է մի շարք խնդիրների ու առաջարկել դրանց լուծման համակարգային մոտեցումներ:

«Հայաստանի դեղերի շուկան շատ փոքր ծավալ ունի, և շատ դեպքերում մարկետինգային նկատառումներով ինովացիոն նոր դեղերը դժվարությամբ են հայտնվում մեր շուկայում: Նույնիսկ եթե, օրինակ, օրիգինալ դեղերը գրանցվում են, դրանցից քչերն են ներմուծվում և շրջանառվում: Խոչընդոտներից մեկն էլ այն է, որ գրանցման փաստաթղթերի, մասնավորապես, փաթեթավորման նկատմամբ պահանջների պատճառով շատ դեղագործական կորպորացիաներ անտեսում են Հայաստանի շուկան: Օրիգինալ դեղերի բացակայությունը հանգեցնում է նաև ինովացիոն բժշկական տեխնոլոգիաների ուշացած ներդրման»,-ընդգծել է փոխնախարարը` որպես հարցի լուծման հնարավորություն մատնանշելով ԵԱՏՄ շրջանակներում դեղերի շրջանառության համար գրանցման և փորձաքննության ընդհանուր, միասնական կարգի հաստատումը:

2016-ին ՀՀ-ն ընդունել է դեղերի մասին նոր օրենքը` հիմնված միջազգային պահանջների վրա: Օրենքից բխող նոր կարգի հիմքում ԵԱՏՄ շրջանակներում դեղերի գրանցման և փորձաքննության կարգն է, այսինքն՝ դեղարտադրողները 2021թ.-ից հետո, անցում կատարելով միայն ԵԱՏՄ շրջանակներում դեղերի միասնական գրանցման կարգին, արդեն ամբողջովին պատրաստ կլինեն շրջանառել միասնական պահանջներին համապատասխան դեղեր:

«Նաև շատ կարևոր է դեղերի գրանցման և փորձաքննության վարձավճարների հստակ համակարգը, այն է՝ փորձաքննության տարբեր վճարների սահմանումը ըստ այնմ` ջեներիկ է դեղը, թե օրիգինալ, բուսական ծագումով, թե հոմեոպաթիկ: Տարբեր դեղաչափերի և դեղաձևերի համար նույնպես պետք է սահմանվեն հայտատուի համար հասկանալի վճարների տարաբաժանումներ: Ինչո՞ւ եմ այս ամենը շեշտում: Որովհետև գնային տարբեր քաղաքականությունը կարող է դառնալ լուրջ խոչընդոտ ԵԱՏՄ շրջանակներում դեղերի միասնական կարգի կիրառման համար»,-ընդգծել է Ավանեսյանը` նկատելով, որ ԵԱՏՄ անդամ երկրներն այս հարցում տարբեր դիրքորոշում ունեն: Հայաստանն առաջարկում է կիրառել միանման մոտեցում, քանի որ գրանցման փորձաքննությունը պետք է նույն մեխանիզմով իրականացվի: Բուռն քննարկումների առարկա դարձած թեման առաջիկայում կքննարկվի անդամ-երկրների լիազոր մարմինների տեսակոնֆերանսի ընթացքում:

Ավանեսյանը նաեւ նշել է, որ կարգավորվում են վերջին օրենսդրական փոփոխությունները՝ ժամ առաջ սկսելու ԵԱՏՄ շրջանակներում դեղերի գրանցումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում