Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները: Ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, այսօր լրացել է վարչապետի առաջադրման ժամկետը, և «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
«Տնտեսագետները ահազանգում են, որ տնտեսական աճի տեմպերը շարունակում են գահավիժել»,- Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ հավելելով, որ խոսում են նաև դրամի արժեզրկման մասին:
Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ ունեցել ենք 11 տոկոս տնտեսական աճ. «Պարզվում է, որ գնացել ու ստավկաներ ենք դրել: Մենք սա՞ ենք ուզում»:
Փաշինյանն այս համատեքստում անդրադարձավ նաև Ալավերդու պղնձաձուլարանի, Ամուլսարի խնդիրներին. «Մեր տնտեսական աճի մասին նախկինում եղած բոլոր պնդումները եղել են ֆեյք»:
Ինչպես նշեց Փաշինյանը՝ Սևանի հարցը իր համար Ղարաբաղի հարցի նման կարևոր հարց է:
Մանրամասները՝ տեսանյութում:







































