Saturday, 04 07 2026
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային

Ով է սպանել զինծառայող Սարգիս Սահակյանին

Lragir.am-ի փոխանցմամբ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Սարգիս Սահակյանի մահվան գործով նախորդ դատական նիստում որպես վկա հարցաքննվել է Ծիրանաձոր հենակետի պատասխանատու սպա Գոռ Մարգարյանը, ով քրեական գործով ներգրավված էր որպես մեղադրյալ, սակայն առաջին դատական նիստում համաներման կիրառմամբ ազատ է արձակվել:

Ըստ նախաքննական մարմնի հենց Գոռ Մարգարյանն էր իր ցուցմունքներով աջակցել նախաքննական մարմնին բացահայտել հանցագործությունը՝ ներկայացնելով Սարգիս Սահակյանին ինքնասպանության հասցնելու դրդապատճառն ու հենակետում տիրող իրավիճակը: Եվ այս սպայի ցուցմունքների հիման վրա էլ կալանքի տակ են հայտնվել զինծառայողներ Արտաշես Խաչատրյանն ու Արթուր Միսակյանը:

Նախաքննական մարմնին աջակցած վկան դատարանում հարցաքննված 5 վկաների նմանությամբ հրաժարվեց իր նախաքննական ցուցմունքներից, ինչը մեղմ ասած սառը ցնցուղ էր մեղադրող Գագիկ Մայիլյանի համար: Հենակետի պատասխանատուն  դատարանին հայտնեց, որ իր նկատմամբ ևս բռնություններ են կիրառվել, մեկ շաբաթ անազատության մեջ են պահել և ստիպել են գրել, որ Սարգիսը տուլիկը միայնակ է կերել, ինչից հետո, դիրքում բազառ է եղել՝ վերջինիս հասցնելով ինքնասպանության: 

«Էնպիսի վիճակում էի, որ ուզում էի կախվել», իր նկատմամբ կիրառված ճնշումների մասին պատմելուց հետո հայտարարեց Ծիրանաձոր 2 մարտական հենակետի սպա, ավագ լեյտենանտ Գոռ Մարգարյանը:

Մեղադրող Մայիլյանն, իհարկե, առարկեց վկային՝ դատարանին հայտնելով, որ վերջինս սուտ ցուցմունքներ է տալիս, սակայն վկան բորբոքվելով հակադարձեց մեղադրողին: «Դու չէիր ասում պաշտպան մի վերցրու ես քեզ դատարանից կհանեմ, դու չէիր ասում ցուցմունքդ մի փոխիր…»:

Հայտարարված ընդմիջումից հետո մեղադրողը ռազմական ոստիկանության աչալուրջ հսկողության ներքո վկային պահեց դատարանի սենյակներից մեկում և փորձագետների հարցաքննությունից հետո դատական նիստը վերսկսելուն պես փորձում էր ստիպել նրան նոր հայտարարություն անել իր փոխած ցուցմունքների վերաբերյալ, սակայն  պաշտպանական և տուժող կողմերի դիմադրությանը հանդիպելով, մեղադրողը հրաժարվեց այդ մտքից:

Նշենք, որ դատարանում իրենց ցուցմունքները փոխած մյուս վկաների նկատմամբ նույնպես նախաքննական մարմնի կողմից ճնշումներ եղան:

Հիշեցնենք, ըստ նախաքննական մարմնի, ինքնասպանության հասցնելու շարժառիթը հանգուցյալ Սարգիս Սահակյանի կողմից ուտելիքը միայնակ ուտելու, իր ծառայակիցների հետ չկիսելու  հանգամանքն է, որի համար գետնատնակում խոսակցություններ են եղել,  ծառայակիցները նրան վիրավորանքներ ու հայհոյանքներ են հասցրել և ստորացումներին չդիմանալով՝ վերջինս ինքնասպան է եղել:

Սակայն ինչպես սպան, այնպես էլ դատարանում հարցաքննված նախորդ 5 վկաները փոխել են իրենց ցուցմունքները՝ ամբողջությամբ կասկածի տակ դնելով նախաքննությամբ առաջ քաշած ինքնասպանության վարկածը: Հարցաքննված 6 վկաներն արդեն իսկ բացառել են հանցագործության շարժառիթը, միևնույն ժամանակ չկարողանալով հայտնել իրենց դիրքորոշումը, թե ինչ է կատարվել այդ օրը հենակետում:

Հարցաքննված բոլոր վկանենր էլ պնդում էին, որ գետնատնակում նման վիրավորական, հայհոյանքներով կամ էլ նվաստացնող խոսակցություն չի եղել, փոխհարաբերությունները Սարգիս Սահակյանի և մյուս զինծառայողների միջև եղել են ընկերական, բարիդրացիական։ Նման խոսակցության եղելությունը կարող է բացառվել նաև վկաների այն պնդումներով, որ դեպքի օրը գետնատնակում Սարգիս Սահակյանը և նրան ինքնասպանության հասցնելու մեղադրանքով արդեն 1 տարուց ավել կալանքի տակ գտնվող Արթուր Միսակյանն ու Արտաշես Խաչատրյանը միաժամանակ գետնատնակում չեն եղել։

Դատաքննության ընթացքում ցուցմունքներ են տվել նաև ամբաստանյալներ  Արթուր Միսակյանն ու Արտաշես Խաչատրյանը, ովքեր առաջադրված մեղադրանքը շինծու են համարում: Արտաշես Խաչատրյանը հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ՝ պնդելով նախաքննության ժամանակ տված իր ցուցմունքները, որ ճիշտ է,  գնացել է «Ծիրանաձոր 2» մարտական հենակետ,  սակայն Սարգսի հետ կապված ոչ մի խնդիր, ուտելիքի վերաբերյալ որևէ  խոսակցություն չի ունեցել։  Ինքը Սարգսից միայն ուզել է հեռախոսի մարտկոցը, որը վերջինս իրեն փոխանցել է և երեկոյան էլ հետ ստացել։

Ամբաստանյալ Արթուր Միսակյանը դատարանում հայտարարեց, որ նախաքննության ընթացքում տված ցուցմունքներն իրենից կորզվել են ճնշումների, բռնությունների միջոցով, Կապանի ռազմական ոստիկանությունում իրեն 3 օր անազատության մեջ պահելու արդյունքում։ Ամբաստանյալը հրաժարվեց պատասխանել մեղադրող դատախազ Գագիկ Մայիլյանի հարցերին՝ նշելով,  որ «տեղից էլ ես չափից դուրս շատ եմ ճնշումների ենթարկվել ձեր կողմից։ Եվս մեկ անգամ ցանկություն չունեմ ինչ-որ հարցերի պատասխանել»։

«Անկախ ամեն ինչից, թեկուզ որ ես կալանավորված եմ և գործով անցնում եմ իբրև մեղադրյալ, ես հանգիստ եմ գլուխս դնում բարձին՝ գիտակցելով, որ իմ արարքների պատճառով մարդ չի մահացել»։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ դատարանում ցուցմունք տված այս վկաները համոզված էին, որ Սարգիսն ինքնասպանություն է գործել, սակայն չկարողացան հիմնավորել իրենց դիրքորոշումը: Հարցաքննության ժամանակ, սակայն պարզ դարձավ, որ երեք վկաների մոտ էլ ինքնասպանության համոզմունքն առաջացել է այն բանից հետո, երբ դեպքից ժամեր անց նման վարկածն իբրև վերջնական ճշմարտություն ներկայացրել են սկզբում շտաբի պետն, այնուհետև նաև գործով քննիչները։

Ի դեպ, նույն հենակետում ծառայած վկաներն ու ամբաստանյալները իրենց ցուցմունքներում անհարգալից էին խոսում հենակետի պատասխանատու սպայի՝ Գոռ մարգարյանի մասին: Նրան մեղադրում էին շարքային զինծառայողներին վիրավորելու, իր պարտականություններն իբրև սպա չկատարելու մեջ։ Նա հարգանք չի վայելել զինվորների շրջանում: Նրան բնութագրում էին որպես անկայուն և անհավասարակշիռ մարդ:

Մանրամասները՝ Lragir.am-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում