Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի հյուրանոցներում ազատ սենյակն ավելի մեծ խնդիր է, քան Եվրամիության մյուս մեծ քաղաքներում, հաղորդում է experttur.com-ը:

Cushman & Wakefield-ի հետազոտության արդյունքները վկայում են, որ Էդինբուրգում հյուրանոցների սենյակների շուրջ 84 տոկոսը միշտ զբաղված է: Առաջատարների եռյակում են հայտվել նաև Դուբլինը (Իռլանդիա) և Լոնդոնը (Մեծ Բրիտանիա): Այս առումով ամենադժվարամատչելի քաղաքների հնգյակը եզրափակում են Ամստերդամը (Նիդերլանդներ) և Պրահան (Չեխիա):

Պատճառն այն է, որ այս քաղաքները զբոսարջիկների շրջանում մեծ պահանջարկ են վայելում:










































