Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 23.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրազի փողոցում վրաերթի է ենթարկել 22-ամյա Ալբերտ Քերմելյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։
Հոկտեմբերի 19-ին Ալբերտ Քերմելյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն։








































