Չինաստանին ԱՄՆ պետպարտքի ծավալը 2013-ին հասել է 1.317 տրիլիոն դոլարի: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությանը:
Նշվում է, որ դեկտեմբերի վերջին նոր ռեկորդային մեծության՝ 3.82 տրիլիոն դոլարի է հասել նաև Չինաստանի ոսկու արժույթի ռեզերվների գումարը: Ռեզերվների ծավալի աճին նպաստել են յունայ-դոլար կուրսի փոխարժեքի թանկացումը, արտասահմանում և Չինաստանում դրույքների եկամուտների տարբերությունը, ինչպես նաև արտաքին շուկաներում կապիտալի ներգրավման համեմատական թեթևությունը:









































