Քաղաքագետ Արա Պապյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը արտահերթ խորհրդարանական ընտրություններում կստանա մեծամասնություն.«Բայց եթե 1-2 շաբաթ առաջ ես կարծում էի, որ նա կստանա 70 և ավել տոկոս, ապա հիմա կասեմ՝ ևս մեկ-երկու «հունանիզմի» քայլ եթե լինի, կարող է 70 տոկոս չստանալ։Էլի կունենա մեծամասնություն, բայց խնդիրն այն է, թե ինչ չափի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Պապյանը շարունակում է.«Եթե ԱԺ-ն հիմա համառում է ու գնում ենք ընտրության հին ընտրական օրենսգրքով, ապա դա իրավիճակը փոխում է ու որոշ անհատներ տարբեր կուսակցություններից կարող են խորհրդարանում տեղ ունենալ։Հնարավոր է ՀՀԿ-ից մի քանիսն անցնեն, սա նաև ԲՀԿ-ի համար է մասամբ հնարավոր։ Հիմա բավականին կայուն ընտրազանգված ունի «Սասնա ծռերը», որովհետև նա ներկայացնում է հասարակության ազգայնական թևը և այդտեղ մենք բաց ունենք»։
Ի դեպ մեր զրուցակիցը հայտարարեց, որ ամենայն հավանականությամբ առաջիկա ընտրություններում կսատարի «Սասնա ծռերին».«Գուցե ընդգրկվեմ ցուցակում, բայց պատգամավոր չդառնամ»,-եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում









































