Boredpanda.com պորտալը ներկայացնում է ռուս կնոջ՝ Ելենա Շումիլովայի պատրաստած ֆոտոշարքը ֆերմայում իր երկու տղաների ու նրանց ընկեր-կենդանիների մասին:
Լուսանկարները կարծես հեքիաթից վերցված լինեն: Երեխաները նկարվել են իրենց սիրելի շան, կատվի, բադիկների ու ճագարի հետ:
Նրանց հարաբերություններն առավել տպավորիչ են դարձնում բնական գույները, եղանակային պայմաններն ու շրջապատի մենությունն ու անդորրը:










































