Մեդիտացիան, հիշողական վարժությունները, երաժշտական գործիքով նվագել սովորելը, ըստ գիտնականների, բարձրացնում են մտավոր կարողության մակարդակը: Սակայն առավել պարզ և հաճելի գործողություն կա, որը կարող է մարդուն ավելի խելացի դարձնել:
Մերիլենդի և Հարավային Կորեայի գիտնականները երկու անկախ փորձեր են անցկացրել, որոնց արդյունքում պարզվել է, որ մկների և առնետների սեռական ակտիվությունը նպաստում է դրանց մտավոր կարողությունների բարելավմանը:
Հարկ է նշել, որ սեռական ակտիվության դադարեցման դեպքում դրական արդյունքը վերանում է, գրում է Mail Online-ը:







































