Բրիտանական Led Zeppelin ռոք խմբի նախկին բասիստ ու ստեղնաշարահար Ջոն Փոլ Ջոնսը հայտարարել է երաժշտական նոր նախագծի ստղծման մասին, որը կոչվելու է Minibus Pimps, հայտնում է Rolling Stone-ը:
Նոր ձայնասկավառակի ձայնագրության համար ռոքերը միավորվել է նորվեգացի հայտնի երաժիշտ Խեյգո Ստենի հետ:
Սպասվում է, որ նրանց առաջին՝ Cloud To Ground ալբոմը կթողարկվի մարտի 3-ին: Այն ներառելու է համերգային ձայնագրություններ, կոմպոզիցիաներ ու իմպրովիզացիաներ:
Երաժշտի մտահղացման համաձայն՝ նոր ձայնագրությունը կցուցադրի 1970-ականների պրոգ ռոքի ու Նորվեգիայի նոր երաժշտական շարժման միջև կապը:









































