Մինչև վերջին ժամանակներս սննդային վարքի հետ կապված ամենալուրջ հիվանդությունները անորեքսիան և բուլիմիան էին համարվում:
Ամերիկացի հոգեբույժներն ավելի շատ տարածված հիվանդություն են հայտնաբերել: Նրանք հոգեկան հիվանդություն են համարում ոչ չափավոր ախորժակը և սննդի հարցում սահմանափակվելու անկարողությունը:
Binge Eating Disorder հիվանդությունը բնութագրվում է սննդային վարքագիծը վերահսկել չկարողանալով, երբ ավելի շատ են ուտում, քան անհրաժեշտ է քաղցը հագեցնելու համար, և հատկապես շատ են օգտագործում վնասակար ուտելիքներ:
Այս խանգարումներով տառապող մարդիկ, բացի ավելորդ քաշից, ընկճախտի, ցածր ինքնագնահատականի և շփման հետ կապված խնդիրներ ունեն: Սնունդը այս մարդկանց համար կյանքի ամենամեծ հաճույքներից է:







































