Տասը մարդ է զոհվել, այդքանն էլ անհայտ կորել են Սան Պաուլոյի նահանգում տեղի ունեցած ջրհեղեղների և սողանցքների հետևանքով:
Ինչպես հաղորդում է նահանգի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը՝ արհավիրքից տուժել է Իտաոկա քաղաքը:
Հորդառատ անձրևներից հետո ափերից դուրս է եկել Ռիո-Պալմիտալ գետը, և առանց էլեկտրականության ու ջրամատակարարման մնացած քաղաքը կտրվել է ամբողջ աշխարհից:
Այժմ տուժած քաղաքի հետ կապը հաջողվել է վերականգնել, այնտեղ արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Իտաոկա է ուղղվել հումանիտար շտապ օգնությունը և փլատակները մաքրելու համար նախատեսված ծանր տեխնիկա, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:







































