ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպմանը:
«Ես այս պահին մանրամասների չեմ տիրապետում, ինչպես վարչապետն արդեն նշել է՝ հուշագիր է ստորագրվել վարչապետի և պարոն Ծառուկյանի միջև՝ մասնավորապես արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասով պայմանավորվածությունների մասին, բովանդակային ավելի համապարփակ տեղեկատվություն ավելի ուշ կտրամադրեմ»,- ասել է նա:









































