ԱՄՆ պաշտպանության նախարարությունը սկսել է ռազմատիեզերական ուժերի ստեղծումը: Այս մասին Կանզաս նահանգում իր ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Fox News հեռուստաալիքը:
«Իմ կարգադրությամբ Պենտագոնն այժմ սկսել է ամերիկյան ռազմատիեզերական ուժերի ստեեղծման շուրջ աշխատանքը»,-հայտարարել է Թրամփը:
Հուլիսին ԱՄՆ նախագահն ասել էր, որ տիեզերական ստորաբաժանումները կարող են ձևավորվել մինչև 2020-ը: Պենտագոնում նշել են, որ այդպիսով ամերիկյան արբանյակները ցանկանում են պաշտպանել Ռուսաստանից և Չինաստանից:
.@POTUS: "And on my direction, the Pentagon is now working to create the sixth branch of the American Armed Forces: The Space Force." pic.twitter.com/bAAsQA00BL
— Fox News (@FoxNews) October 7, 2018










































