Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Դիրքում զենքը քաշքշելուց զինվորը դիմահար կրակոց է արձակել ու սպանել սերժանտին

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Միքայել Զ.-ի ու Սամվել Զ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արսեն Սարդարյանի նախագահությամբ:

Միքայելն ու Սամվելը պարտադիր ժամկետային զինծառայողներ էին, կոչումով՝ շարքային:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի մարտի 17-ին Միքայել Զ.-ն նշանակված լինելով մարտական հերթապահության՝ որպես դիտորդ, ժամը 17-ն անց 35-ի սահմաններում առույգ դիտորդի պարտականությունները կատարելու ժամանակ իրեն ամրակցված «ԱԿ-74» ինքնաձիգը նույն դիրքի ավագի օգնական, կրտսեր սերժանտ Հովհաննես Հ.-ի կողմից վերցնելու և չվերադարձնելու կապակցությամբ գետնատնակի հարակից տարածքում քաշքշել է նրան և, ըստ մեղադրանքի, «աննշան շարժառիթն օգտագործելով, խուլիգանական դրդումներով», գիտակցելով, որ զենքը լիցքավորված է ու ձգանը քաշելու դեպքում կրակոց կարձակվի, և արդյունքում կարող է մարդ զոհվել, «ուժի կիրառմամբ» Հովհաննեսի ձեռքից խլել է ինքնաձիգը, տվյալ իրադրությունում չհանդիպելով որևէ խոչընդոտի՝ 3-4 վայրկյան ինքնաձիգի փողը պահել է Հովհաննեսի վրա ու հանկարծակի ծագած դիտավորությամբ… դիմահար մենահատ կրակոց է արձակել և սպանել Հովհաննես Հ.-ին»:

Հովհաննես Հ.ն ստացել է գլխի միջանցիկ հրազենային վիրավորում, կրակոցը դիպել նրա դեմքի շրջանին…

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Միքայել Զ.-ն նույն օրը՝ 2016 թվականի մարտի 17-ին, Հովհաննես Հ.-ի սպանությունից ժամեր առաջ՝ ժամը 12-ի սահմաններում, մարտական դիրքի գետնատնակում ուտելիք պատրաստելու հարցով վիճել է նույն դիրքում հերթապահող ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Զ.-ի հետ և բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ՝ մեկ անգամ բռունցքով հարվածելով նրա մեջքին ու ֆիզիկական ցավ պատճառելով:

Սամվել Զ.-ն, իր հերթին, ըստ մեղադրանքի, նույն վիճաբանության ժամանակ նույնպես բռնություն է գործադրել Միքայել Զ.-ի նկատմամբ՝ «կիսաբաց բռունցքով չորս անգամ հարվածել է Միքայելի գլխին՝ նրան ֆիզիկական ցավ պատճառելով»:

Միքայել Զ.-ին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանական դրդումներով սպանության ու զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 359 հոդվածի 1-ին մասով:

Սամվել Զ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով:

Միքայել Զ.-ն դատարանում իրեն մեղավոր է ճանաչել մասնակի՝ խուլիգանական դրդումներով սպանության համար նա իրեն մեղավոր չի ճանաչել:

Միքայելը հայտնել է, թե դեպքից առաջ իր ինքնաձիգը կամովին տվել էր Հովհաննեսին, ինքը գնացել էր լվացելու և ջուր բերելու: Երբ եկել է, տեսել է, որ Հովհաննեսն իր ինքնաձիգով կոշիկների վրա «կլորակներ է անում»: Ինքը նկատել է, որ ինքնաձիգի ապահովիչը բաց է: Ինքնաձիգը վերցրել է Հովհաննեսի ձեռքից՝ ոչ թե խլել է, այլ՝ վերցրել:

Միքայելն ընդունել է, որ կողքից նայողին կարող էր նույնիսկ թվալ, թե ինքն ինքնաձիգը խլում է Հովհաննեսից, բայց ինքը նորմալ ձևով զենքը վերցրել է, փոխադարձ վիրավորանք, գոռգոռոց առհասարակ չեն եղել: Հակառակը՝ իրենք անեկդոտներ էին պատմում ու ծիծաղում:

Ինքը զենքը աջ ձեռքով գոտկատեղի հատվածում պահած է եղել, ձախ ձեռքով զենքին չի դիպել, զենքը վերցնելուց հետո ապահովիչը չի փակել…

Հովհաննեսն իրենից առավելագույնը մեկ մետրի վրա էր, նա ոչ լրիվ կքանստած էր՝ իրենք դիրքերով համարյա հավասար էին: Իր ինքնաձիգն իր գոտկատեղի հատվածում էր, փողը՝ դեպի Հովհաննեսը: Իրենք խոսում ու ծիծաղում էին, հետո Հովհաննեսը փորձել է բարձրանալ տեղից, և հանկարծ կրակոց է եղել:

Ինքն ինքնաձիգը ցած է նետել, անմիջապես մոտեցել է Հովհաննեսին, տեսել է՝ նրա դեմքն ամբողջությամբ արյան մեջ կորած է: Գնացել է գետնատնակ ու ասել է, թե Հովհաննեսը վիրավոր է, բայց ոչ մեկին չի նկարագրել՝ ինչպես է եղել…

Պատգարակ են բերել, Հովհաննեսին դրել են պատգարակի վրա, տարել են վրան: Հետո գումարտակի հրամանատարն է եկել, ինքը նրան ոչինչ չի ասել, իսկ ռազմական ոստիկանության աշխատակիցներին ասել է, թե ինքը կապ չունի կատարվածի հետ, ինքը մեջքով էր կանգնած ու չի տեսել ոչինչ: Ինքը չի ասել, թե Հովհաննեսն ինքնասպան է եղել, բայց երբ հարցրել են՝ կարո՞ղ էր Հովհաննեսը միամիտ կրակած լինել ինքն իր վրա, պատասխանել է՝ հնարավոր է: Նույնիսկ ասել է, թե կրակոցի պահին այդտեղ կանգնած չի եղել… Բայց իրականում կրակոցի պահին իր ու Հովհաննեսի հեռավորությունը կազմում էր մոտ 60-80 սմ…

Միքայելը պնդել է, թե իր ու Հովհաննեսի հարաբերությունները շատ լավ են եղել՝ երբ Հովհաննեսին կապոց էին ուղարկում, իրենք միասին էին ուտում, Հովհաննեսը իր մոտ անկեղծանում էր: Նա շատ բարի ու լավ մարդ էր: Նրանից ոչ ոք երբեք հայհոյանք չէր լսել, նա ոչ մեկի հետ կոնֆլիկտի մեջ չէր: Ինքը նախաքննության ընթացքում ճիշտը չի ասել, բայց երբ փորձաքննության եզրակացությունը ստացվել է՝ կապված կրակոցի ուղղության, արգասիքների հետ, ինքը դիրքորոշումը փոխել է…

Ամբաստանյալը նշել է, որ գործով երկու վկաներ՝ Աշոտն ու Արմանը, սպանվել են Ապրիլյան պատերազմի ժամանակ…

Միքայել Զ.-ն ընդունել է միայն ծառայակցի՝ Սամվել Զ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու՝ մեկ անգամ հարվածելու մեղադրանքը, բայց խնդրել է, որ դատարանը հաշվի առնի՝ հրահրող կողմն ինքը չի եղել…

Միքայել Զ.-ն, նշելով, որ նախաքննական ցուցմունքները իրականությանը չեն համապատասխանում, խնդրել է հիմք ընդունել դատարանում տված ցուցմունքները…

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված Հովհաննեսի մայրը, հայտնել է, թե որդին բանակ է գնացել Տիգրան Մեծ վարժարանում սովորելուց հետո՝ նա լիովին պատրաստ էր զինծառայության, գիտեր զենքի հետ վարվելու ձևը:

Մայրը որդուն նկարագրել է որպես ուրախ, զվարթ, նեղությունից չվախեցող տղայի, ով ամեն նեղություն իր վրա էր վերցնում, ծառայակցին երբեք նեղություն չէր տա: Նա ցանկանում էր զինվորական բարձրագույն կրթություն ստանալ, բայց «բժշկական կոմիսիան չէր անցել՝ մի հիվանդ ատամի պատճառով»: Բանակը Հովհաննեսի համար ուրախություն էր՝ ասել է որդեկորույս մայրը: Երբ ստացել է սերժանտի վկայականը, մեծ ուրախություն է ապրել: Ծառայության ընթացքում տանից ոչինչ չի ուզել, ոչնչից չի դժգոհել: Բոլորի հետ լավ հարաբերությունների մեջ է եղել՝ սպաների ու շարքայինների: Երբեք իրեն վեր չի դասել, թույլի հետ է ընկերություն արել, նա հարգանք էր վայելում բոլորի կողմից…

Գործով երկրորդ ամբաստանյալը՝ Սամվել Զ.-ն, դատարանում հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Նախաքննական ցուցմունքում նա հայտնել է, թե կրակոցից առաջ Միքայելն ու Հովհաննեսը քաշքշում էին զենքը, երբ զենքը հայտնվել է Միքայելի ձեռքին, կրակոցն արձակվել է: Մինչև կրակոցն ինքը լսել է Հովհաննեսի ծիծաղը: Կրակոցից հետո Միքայելը եկել է գետնատնակ ու ասել է՝ Հովոն ինքն իրան կրակեց…

Բայց կրակոցից առաջ ինքը տեսել է Միքայելին՝ զենքը ձեռքին: Այդ պահին Հովհաննեսը կռացած էր, իսկ Միքայելը՝ կանգնած: Հովհաննեսի ձեռքը չէր կարող հասնել ձգանին…

Սամվել Զ.-ն նշել է, թե իր ու Միքայելի միջև գետնատնակում տեղի ունեցածը կատակ է եղել, դա լուրջ քաշքշոց չէր, միմյանց կատակով են հարվածել, ինքը Միքայելի հարվածից ցավ չի զգացել: Չէր պատկերացնի, որ այդ աննշան միջադեպը նման հետևանք կարող էր ունենալ… Ինքը կատակով է «թմբթմբացրել» Միքայելի գլխին՝ խնդրելով իր համար էլ ուտելիք պատրաստել…

Դատարանը գործի քննության արդյունքում եզրահանգել է, որ հիմնավորված չէ, թե Սամվել Զ.-ն բռնություն գործադրելու առումով է «թմբթմբացրել» Միքայել Զ.-ի գլխին: Դատարանը Սամվել Զ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով ճանաչել է անպարտ ու արդարացրել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Իսկ Միքայել Զ.-ի կողմից բռունցքով Սամվելի մեջքին հարվածելը դատարանը գնահատել է որպես բռնության գործադրում՝ ծառայակցի նկատմամբ, այսինքն՝ ապացուցված է գնահատել Միքայել Զ.-ի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով մեղավորությունը:

Ինչ վերաբերում է Միքայել Զ.-ին առաջադրված՝ խուլիգանական դրդումներով Հովհաննես Հ.-ին սպանելու մեղադրանքին, ապա դատարանը վերաորակել է այն, Միքայել Զ.-ին մեղավոր է ճանաչել պարզապես դիտավորյալ սպանության համար՝ առանց ծանրացուցիչ հանգամանքի՝ առանց խուլիգանական դրդումների՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Միքայել Զ.-ն վերջին հաշվով դատապարտվել է 10 տարի 3 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի մարտի 19-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել բոլոր կողմերը՝ ամբաստանյալի շահերի պաշտպանը, մեղադրող դատախազը և տուժողի իրավահաջորդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում