ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ սարսափելի ժամանակ է սկսվել տղամարդկանց համար, ովքեր ցանկանում են առաջադրվել՝ գրում է New Yorker-ը։
Թրամփի խոսքով՝ աշխարհում շատ ահավոր ժամանակ է տղամարդկանց համար, քանի որ կանայք կարող են զրկել նրանց իրենց պաշտոններից։
«Հիմա ահավոր ժամանակ է տղամարդկանց համար: Դու կարող ես ինչ-որ բան անել կամ ասել, որ դուր չի գա կնոջը, և հանկարծ մի միլիոն կին կհայտնվի ոչ մի տեղից և դեմ է կքվեարկի քեզ: Տղամարդիկ չեն կարող կանանց մասին կատակ անել ընտրական հանրահավաքների ժամանակ՝ առանց վախի, որ կանայք դրանից հետո իրենց դեմ կքվեարկեն: Կարծում եմ՝ դա սարսափելի է»,- ասել է Թրամփը:









































