ՄԱԿ-ի գլխավոր քարուղար Պան Գի Մունը երկուշաբթի կայցելի Իրաքի մայրաքաղաք Բաղդադ` վարչապետ Նուրի Ալ-Մալիքիի հետ քննարկելու Սիրիայում տիրող իրավիճակը և ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով Իրաքի վարչապետի խորհրդականի հայտարարությունը:
Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ալ-Մալիքիին կփոխանցի կազմակերպության Անվտանգության խորհրդի նամակը, որտեղ միջազգային հանրությունն իր աջակցությունն է հայտնում Իրաքին` «Ալ-Քաիդա»-ի դեմ պայքարում:
Բացի այդ Պան Գի Մունը կքննարկի սիրիական ճգնաժամի հարցով «Ժնև-2» համաժողովի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր:






































