Այս օրերին ամենաշատ քննարկվող թեման Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն են, բայց հիմնական խնդիրը Ազգային ժողովի լուծարումն է։ Տարբերակներ են քննարկվում և ամենաշատ քննարկվող տարբերակներից մեկը սկսվում է վարչապետի հրաժարականով։ Արդյո՞ք դա ամենաընդունելի տարբերակն է, թե՞ կան այլ տարբերակներ «Առաջին լրատվական»-ի հարցին ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը պատասխանեց․ «Այս պահի դրությամբ դա ոչ թե ընդունելին է, այլ միակ տարբերակն է։ Վարչապետի հրաժարականից հետո 14 օրվա ընթացքում երկու անգամ պետք է վարչապետի թեկնածու չառաջադրվի, որպեսզի իրավունքի ուժով Ազգային ժողովն ինքնալուծարվի։ Սա սահմանադրական կառուցակարգն է, այլ կառուցակարգ փաստացի մենք չունենք այս պահի դրությամբ»։
Սահմանադրագետը նաև հավելեց․ «Մենք ունենք «Հանրաքվեի մասին» օրենք, որը սահմանադրական օրենքի կարգավիճակ ունի։ Այդ օրենքում հստակ ամրագրված են այն հարցերը, որոնք կարող են դրվել հանրաքվեի։ Ազգային ժողովի լուծարման խնդիրը հանրաքվեի առարկա լինել չի կարող»։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։










































