Հիփ–հոփի ազդեցիկ պրոդյուսեր Շուգ Նայթի որդին՝ Շուգ Նայթ կրտսերը, ապացույցներ է հրապարակել, որ ռեփ երգիչ Թուփակը կարող է ողջ լինել։ Լուսանկարները նա տեղադրել է Instagram-ում։
Նա նաև հրապարակել է «ծերացած» Թուփակ Շաքուրի լուսանկարները, որտեղ նա 50 Cent-ի երգիչների և Բեյոնսեի հետ է։
«Նա երբեք մեզ չի լքել։ Նրանք ուշ թե շուտ կգան իմ հետևից։ Ես դա ձեզ համար եմ արել»,– գրել է Նայթը։ Նա անծանոթի հետ նամակագրության սքրինշոթն է տեղադրել, որտեղ վերջինս պնդում է, որ «Նայթը շատ է խոսել» և նրա «գնալու ժամանակը» եկել է։

Նայթը պատմել է, որ Թուփակն ապրում է Մալայզիայում, այլ ոչ թե Կուբայում, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Մայքլ Նայսը՝ ռեփերի թիկնապահը։ Նայսի խոսքերով՝ մի ամբողջ օպերացիա է կազմակերպվել դիերը փոխելու և երգչին դուրս տանելու համար, որին մասնակցել է նաև Ֆիդել Կաստրոն։
Որոշ տեղեկությունների համաձայն՝ Շուգ Նայթը կապված է եղել Թուփակի և մեկ այլ ռեփ երգչի՝ Notorious B.I.G-ի, նույն ինքը՝ Բիգգիիի սպանությունների հետ։









































