Ֆիլիպիններում ութամյա աղջնակը պաշտպանել է հորը, երբ չորս հանցագործ նրա վրա են հարձակվել:
Երեխան ցատկել է չարագործներից մեկի վրա, պատռել գողացված պայուսակը, որտեղ հոր փողերն էին, որից հետո բարձրացել է հարձակվողների մոփեդին՝ փորձելով վերցնել նաև մյուս գողոնը:
Սակայն հանցագործները նրան հրել են մոփեդից և անհետացել:
Միջադեպի հետևանքով աղջնակը վնասվածքներ է ստացել, իսկ քիթը կոտրվել է: Սակայն ապաքինվելուց հետո նա խոստացել է անգամ գետնի տակից գտնել հանցագործներին և արժանին մատուցել:









































