Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Փարիզում, հոկտեմբերի 5-ի առավոտյան:
Վերջին հրաժեշտի արարողության մասին մանրամասներ է ներկայացրել Europe 1 ֆրանսիական ռադիոկայանը: Արարողությանը ներկա է գտնվելու և ելույթով հանդես է գալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Իսկ Ֆրանսիայի Ազգային Գվարդիայի նվագախումբը կատարելու է լեգենդար շանսոնյեի հայտնի ստեղծագործությունները:

Նշվում է նաև, որ արարողությանը ներկա կգտնվեն Ազնավուրի ընտանիքի անդամները, այդ թվում և քույրը՝ Աիդան:
Հիշեցնենք, որ համաձայն ավելի վաղ հաղորդվող լուրերի՝ Ազնավուրի ընտանիքը դեմ էր արտահայտվել հանդիսավոր արարողություներին և ցանկանում էր հուղարկավորությունն անցկացնել ընտանեկան միջավայրում:

Ազնավուրին կհուղարկավորեն Մոնֆոր Լամորի համայնքում, որտեղ գտնվում է արտիստի տոհմական դամբարանը:
Հայաստանում հուղարկավորության օրը սուգ է հայտարարվելու:










































