Saturday, 04 07 2026
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա

Եթե գիտեին, ինչո՞ւ տվեցին այդ պատրվակը վարչապետին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ էր որոշել հրաժարական տալ և դեկտեմբերին անցկացնել խորհրդարանի արտահերթ ընտրություն, իսկ խորհրդարանում հայտնի օրինագծի ընդունումը պարզապես սեփական քաղաքական ծրագրերը արագացնելու պատրվակ էր: Խոսքը ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխության օրինագծի մասին էր, որով ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն փաստացի կանխարգելում էին վարչապետի հրաժարականի ճանապարհով ԱԺ լուծարման միակ սահմանադրական տարբերակը: Ամենահետաքրքիրն այն է, որ Արմեն Աշոտյանն իրավացի է, երբ ասում է, որ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ էր մշակել այդ ծրագիրը:

Պարզապես ՀՀԿ փոխնախագահը ասում է մի բան, որը ոչ միայն նորություն չէ, այլ հնչել է անգամ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի ելույթում: Ավելին, այդ ելույթից առաջ էլ հնչել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Գուտերեշի բնորոշումը, որ Հայաստանում իշխանության անցման մոդելը ֆանտաստիկ մոդել էր, օրինակելի մոդել: Գուտերեշը դրան անդրադարձել էր երկու անգամ: Ըստ այդմ՝ Արմեն Աշոտյանն ասում է այն, ինչ բացահայտ ներկայացվել է ի լուր աշխարհի: Հետևաբար՝ առավել հետաքրքիր է դառնում, թե այդ դեպքում ինչո՞ւ է ՀՀԿ խմբակցությունը ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ տվել Նիկոլ Փաշինյանին այդ «պատրվակը», եթե գիտեր, որ նա ունի այդ քաղաքական ծրագիրը: Սխալվե՞լ են: Իհարկե չի բացառվում:

Չի բացառվում, որ այդ ուժերը իրապես հավատացել են Երևանի ավագանու ընտրությունից հետո իրենց իսկ շրջանառության մեջ դրած քարոզչա-տեղեկատվական «թեզին», թե հասարակության 57 տոկոսը չի գնացել ընտրության, և, ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանին աջակցողները այն մեծամասնությունը չեն, որքան թվում է ընտրության արդյունքից: Մյուս կողմից, այդուհանդերձ, աներևակայելի է թվում, որ քաղաքական ուժը, քաղաքական մտածողության կրող գործիչը կարող է գնալ այդօրինակ սխալ ճանապարհով, հատկապես այն ամենից հետո, ինչ Հայաստանում տեղի է ունեցել ապրիլ-մայիսին: Մյուս կողմից՝ 67 պատգամավոր գնացե՞լ է սխալ ճանապարհով, թե՞ նրանց տարել է ինչ-որ մեկը, իրականում մտցնելով անկյուն և փակուղի, այն դեպքում, երբ կար հակառակի հնարավորությունը՝ դուրս գալ նոր հարթություն, աջակցել քաղաքական օրակարգին՝ արտահերթ ընտրությանը, այդպիսով նաև, մի կողմից, Նիկոլ Փաշինյանին զրկել «հակահեղափոխություն» խաղարկելու հնարավորությունից և հիմքից, մյուս կողմից՝ հավակնել հանրության թեկուզ որոշակի շրջանակի մոտ ռեաբիլիտացիայի, դրական վարկի ձևավորման:

Մինչդեռ եղավ բոլորովին այլ հետևանք, և եթե օրինագծի նպատակը Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգը կանգնեցնելն էր, իրականում այդ օրակարգը փաստացի դարձավ անկասելի, միևնույն ժամանակ այդ օրակարգում որևէ տեղի ու դերի հեռանկարից զրկելով օրենքի տակ ստորագրած ուժերին: Այստեղ, սակայն, տեղի ունեցավ բավականին ուշագրավ մի բան, հատկապես ՀՀԿ-ի համար: Այն, որ ՀՀԿ-ն, ըստ էության, այսպես, թե այնպես չուներ կորցնելու ոչինչ, ակնառու էր: Եվ այդ իմաստով, հոկտեմբերի 2-ի իրադարձությունների հետևանքով ամենամեծ կորցնողը ԲՀԿ-ն էր: Իսկ մենք դեռ ապրիլ-մայիսից ենք շոշափել այն հանգամանքը, որ թավշյա հեղափոխության առաջին փուլի հաղթանակից հետո մրցակցության որոշակի գիծ է լինելու ՀՀԿ-ԲՀԿ մրցակցությունը՝ արդեն, իհարկե, նոր իրողությունների տրամաբանությամբ, ինչը հատկապես ցցուն արտահայտվեց նաև կառավարության ծրագրի քննարկման ընթացքում, երբ ԲՀԿ-ն այնպես էր քննադատում ՀՀԿ-ին, որ կարծես թե Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ նախագահն էր: Այդ իմաստով, ՀՀԿ-ն հոկտեմբերին հերթական անգամ պարտվելով Նիկոլ Փաշինյանին, փաստացի հերթական անգամ, և այս անգամ շատ կարևոր հաղթանակ տարավ ԲՀԿ-ի նկատմամբ:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում