Հոկտեմբերի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ և քննարկեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությունը։ Հարցին՝ ի՞նչ արդյունքներ են գրանցվել, վարչապետը հայտարարեց, որ մեկ հանդիպման միջոցով հնարավոր չէ գալ կոնկրետ որոշման, բայց ակնհայտ է, որ հնարավորինս արագ պետք է կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ առաջիկա 2-3 ամսում։ Որքանո՞վ է անհրաժեշտ ու հրատապ արտահերթ խորհրդարանական ընտրությունները «Առաջին լրատվական»-ի հարցին «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց․ «Պետական շահի, պետական կառավարման տեսակետից խիստ անհրաժեշտ է, և մենք ուշացել ենք։ Դա պետք է լիներ երեկ, մեկ ամիս առաջ»։
«Ես կարծում եմ, որ երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, այն ժամանակ մենք պետք է գնայինք արտահերթ ընտրությունների»,- հավելեց Արմեն Մարտիրոսյանն ու ասաց, որ կառավարման տեսանկյունից մենք այսօր աբսուրդ վիճակում ենք։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։









































