Հայ Հեղափոխական դաշնակցությունը միացել է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախաձեռնությանը, որով առաջարկվում է կարգավորել ԱԺ նիստի աշխատանքները խոչընդոտելու հարցը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՅԴ-ն միացե՞լ է այդ առաջարկին:
Ըստ նրա՝ ամեն ինչ բնականոն ձևով և համաձայնեցված պետք է տեղի ունենա, իսկ ով սրա դեմ է արտահայտվում, նշանակում է՝ իսկապես ուզում են հակասահմանադրական ճանապարհով լուծարել Ազգային ժողովը: