«Սիրիայի բարեկամներ» խումբը սիրիական Ազգային կոալիցիային կոչ է անում մասնակցել «Ժնև-2»-ին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մենք սիրիական Ազգային կոալիցիային խնդրում ենք պատասխանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ պատվիրակություն ձևավորելու հրավերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ազգային կոալիցիայի ներկայացուցիչները «Ժնև-2»-ին մասնակցելու վերաբերյալ որոշում կկայացնեն 2014 թ. հունվարի 7-ին:








































