Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Ազգային ժողովը սկսում է 6-րդ գումարման 4-րդ նստաշրջանի աշխատանքները:
ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկմանը ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը անդրադարձավ նաև ֆորս-մաժորային իրավիճակներում ԱԺ կարգավորումների բացակայության հարցին և ասաց, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում կարգավորում են մտցրել այս հարցում. «ԱԺ նիստի անցկացմանը խոչընդոտելու դեպքում այն համարվում է ընդհատված և շարունակվում է խոչընդոտների վերացումից հետո»:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը իր ելույթում հայտարարեց, որ այս նախագծի բնույթը այլևս բացահայտված է. «Սրանով փորձ է արվում կասեցնել վարչապետի չընտրվելու պրոցեդուրան, որի արդյունքում խորհրդարանը պետք է իրավունքի ուժով արձակվի»:
Նրա խոսքով՝ այս նախագիծը, սակայն, ձեր առջև դրված խնդիրը չի լուծում. «Որովհետև սահմանադրական ժամկետները հստակ են. եթե 14 օրվա ընթացքում վարչապետ չի ընտրվում, խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































