Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Ազգային ժողովը սկսում է 6-րդ գումարման 4-րդ նստաշրջանի աշխատանքները:
ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկմանը ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը որոշել է կատարել փոփոխություններ առ այն, որ եթե կան պաշտոնյաներ, որոնք պարտականություն ունեն ներկայանալու Քննիչ հանձնաժողով և բացատրություններ տալու, և եթե նրանք ազատվում են պաշտոնից, ապա հանձնաժողովին նիստին ներկայանալու և բացատրություններ տալու նրանց պարտականությունը պահպանվում է նաև պաշտոնից նրանց ազատվելու դեպքում:
Արփինե Հովհաննիսյանը խոսեց նաև ֆորս-մաժորային իրավիճակներում ԱԺ կարգավորումների բացակայության մասին՝ կապված նիստերի խոչընդոտման հետ. «Անհրաժեշտություն է առաջանում կարգավորել հարցը, երբ այս կամ այն նիստի խոչընդոտման պատճառով պատգամավորները չեն կարողանում մասնակցել նիստին: Այս դեպքում առաջարկվում է, որ այդ նիստը ընդհատվի և ընդհատված նիստը շարունակվի, երբ վերանան խոչընդոտները»:
նրամասները՝ տեսանյութում:









































