Monday, 22 06 2026
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ

Նոր տարուց մի քանի օր անց

Մի քանի օր առաջ մենք հրաժեշտ տվեցինք 2013 թվականին: Այս ընթացքում շատ-շատերը հասցրել են իրենց գնահատականը տալ անցնող տարվան, բնորոշել, թե ինչպիսին էր տարին՝ տարբեր առումներով, ինչ ձեռքբերումներ և ինչ կորուստներ եղան, ինչ բացթողումներ և նշանակալից ինչ իրադարձություններ տեղի ունեցան:

Ասվածն այնքան շատ է, որ երևի թե որևէ նոր բան ավելացնելու կարիք չկա: Ի վերջո, ամեն մարդ ինքն իր համար կամփոփի իր տարին և, երևի թե, իրական գնահատականը կլինի այդ ամփոփումների հանրագումարը, եթե լիներ նման մի հնարավորություն հաշվելու: Մի բան պարզ է, որ տարին բավական բարդ տարի էր, բավական թեժ ու բուռն իրադարձություններով՝ հենց սկզբից մինչև վերջ: Եվ տարին այդպես էլ ավարտվում է:

Մենք հարկ ենք համարում այդ ամենից հիշատակել միայն մեկը՝ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը, որից բխեցին մի քանի այլ զարգացումներ, որոնք ըստ էության հարվածի տակ են դրել Հայաստանի անկախությունը: Եվ սա մենք համարում ենք ամենակարևոր հարցը, որի մասին արժե խոսել 2013 թվականի համատեքստում: Մնացյալ բոլոր հարցերը, ձեռքբերումներն ու բացթողումները, որ եղել են և կլինեն նոր տարում, այս խնդրի ածանցյալներն են՝ անկախություն, ինքնիշխան պետականություն: Իսկ սա հայտնվել է հարվածի տակ՝ լրջագույն հարվածի: Մեզ հետ են տանում դեպի գաղթուղային Հայաստան, որը ռուսական կայսրության մասն էր, ծայրամասը, ծայրագավառը, որին պարտադրվել էր մի ապրելակերպ, մի կենսակերպ ու մտածողություն, որը ոչ միայն հետ էր զարգացած և զարգացող աշխարհից, այլ ըստ էության արգելակում էր հայ ժողովրդի ստեղծագործական իրական պոտենցիալը, համաշխարհային ընտանիքում իր տեղն ու դերը ունենալու հեռանկարը:

22 տարի առաջ մենք ստացանք կորցրածը հետ բերելու հնարավորություն, աշխարհի հետևից հասնելու հնարավորություն: Եվ, կարծես թե, վատ չէինք սկսել, վատ չէինք ընթանում, հաղթեցինք, ազատագրեցինք մեր պատական հողերի մի մասը և պետք է հաղթանակից հետո սկսեինք կառուցել նաև խաղաղությունը: Բայց դրա փոխարեն սկսեցինք հաղթանակը ինքներս մեզանից գողանալ, մարդկանց մի խումբ սկսեց գողանալ ամբողջ հասարակությունից: Եվ 22 տարի անց այդ գողությունը հասցրեց նրան, որ մի խումբ գողերի փրկագնի համար հանձնվում է Հայաստանի 22 տարի առաջ ձեռք բերած անկախությունը: Եվ սա մենք համարում ենք 2013 թվականի ամենաէական իրադարձությունը, դժբախտաբար՝ էական բացասական իմաստով:

Անկախ, ինքնիշխան ազգերն են, որ կարողանում են կառուցել իրենց ճակատագիրը, ապահովել իրենց և ապագա սերունդների անվտանգությունն ու բարեկեցությունը: Հետևաբար, 2013 թվականին մենք կանգնեցինք մեր ապագան կորցնելու վտանգի առաջ:

Այս իմաստով 2013 թվականը մեր պատմության մեջ կմտնի որպես անհաջող և կորստաբեր տարիներից մեկը: Բայց մենք ունենք հնարավորություն, որպեսզի այդ «ճակատագրականությունը» հանենք հին տարվա վրայից: Դրա համար մենք պետք է նոր տարի մտնենք ու տարին ապրենք անկախության նշանաբանով, ինքնիշխանության նշանաբանով, ազգային ու պետական արժանապատվության նշանաբանով: Պետք է գիտակցենք, որ առանց այդ ամենի մենք չունենք ապագա՝ թե՛ որպես անհատներ, թե՛ որպես հասարակություն: Եվ եթե մենք պատրաստ ենք 2014-ի այդ ռեժիմին՝ կարևոր չէ, թե ֆիզիկական ինչ ակտիվությամբ, կարևորը՝ մտածողությամբ, արժեքներով, ապա մենք կարող ենք 2013 թվականը ճանապարհել որոշակի թեթևությամբ, չխռովել անցնող տարվանից և ի վերջո՝ ինքներս մեզ համար ճշտել մի կարևոր և պարզ բան՝ տարիները ինքնին մեր մտքի և հոգու, մեր մտածողության և արժեքների արգասիքն են:

Հետևաբար, մենք պետք է ոչ թե տարիները գնահատենք, այլ՝ ինքներս մեզ: Որովհետև մենք ենք տարիները դարձնում հաջող կամ անհաջող, կորստաբեր կամ բարեբեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում