Վրաստանում երկրորդ օրն է՝ ցանցահենների հարձակման պատճառով չի գործում խորհրդարանի կայքը, հայտնում է INTERFAX-ը՝ հղում անելով կառավարության մամլո ծառայությանը:
Մամլո ծառայությունը նշում է, որ ներկայումս ձեռնարկվում են բոլոր միջոցառումները կայքի աշխատանքը վերականգնելու համար: Նշվում է, որ նորացման համար կպահանջվի մոտ 10 օր:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեկտեմբերի 31-ին կայքն արդեն կոտրել էին, բայց հաջողվել էր արագ հարթել խնդիրը:







































