Վերջերս Պակիստանի Լահորա օդանավակայանից Նյու Յորք թռչող ինքնաթիռի թռիչքը հետաձգվել է երկուսուկես ժամով: Պատճառն այն էր, որ օդաչուն չէր կարողանում ստանալ իր սենդվիչը:
Ընդհանուր նախաճաշի՝ գետնընկույզի, չիփսերի և բլիթի փոխարեն, օդաչուն խնդրել է իր համար սենդվիչ բերել, որը ճաշացանկում չի եղել: Չնայած այն նախազգուշացումներին, որ սենդվիչը կարող է պատրաստ լինել միայն երկու ժամ անց՝ ինքնաթիռի հրամանատարը հայտարարել է, որ ինքն անդրդվելի է և առանց սենդվիչի ոչ մի տեղ չի թռչի՝ նշելով, որ այն իրեն պետք է ցանկացած գնով:
Արդյունքում սենդվիչը բերել են, իսկ ինքնաթիռը թռչել է երկուսուկես ժամ ուշացումով: Միջադեպի կապակցությամբ այժմ անցկացվում է հետաքննություն՝ հաղորդում է Kedem-ը:










































