Հոլիվուդյան դերասան և պրոյուսեր Բրեդ Փիթը կտակ է գրել: Նա որոշել է իր միլիոնները թողնել երեխաներին և կարողությունն անվտանգ պահել նախկին կնոջից՝ Անջելինա Ջոլիից, գրում է Metro-ն:
Դերասանը պատրաստվում է 250 մլն դոլարը հավասարապես կիսել երեխաների՝ Փաքսի, Մեդոքսի, Շայլոյի, Զահարայի, Նոքսի և Վիվիենի միջև: Փիթը թրասթային հիմնադրամ է ստեղծում, որի նկատմամբ երեխաները հասանելիություն կստանան իր մահվանից անմիջապես հետո:

«Նա ցանկանում է համոզվել, որ իր կարողությունը երեխաներին բաժին կհասնի, ոչ թե նրանց մորը, երբ ինքն այլևս չի լինի»,- ասել է աղբյուրը:
Աղբյուրը նաև բացառել է, որ դերասանը նման որոշում կարող է կայացրած լինել վտանգավոր հիվանդություն ունենալու պատճառով:










































