Saturday, 04 07 2026
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Քոչարյանը չի հանդարտվելու. որտեղ կա փրկության օղակ, դիմելու է. Պետրոս Մակեյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

– Պարոն Մակեյան, Դուք մտավախություն էիք հայտնել, որ հնարավոր է հակահեղափոխությունը գլուխ բարձրացնի։ Արդյոք Երևանի ավագանու ընտրությունները չչեզոքացրի՞ն այդ վտանգները, երբ «Իմ քայլը» դաշինքը 80 տոկոսից ավելի ձայն ստացավ։

– Հարցն ունի երկու հարթության մեջ պատասխան. մեկը, որ հանրությունը հստակ արձագանքեց Ռոբերտ Քոչարյանի ագրեսիվությանն ու ակտիվությանը։ Հանրությունը բացարձակ չի ընդունում նրա գոյությունը Հայաստանում որևէ կարգավիճակով՝ բացի մեկուսացումից։ Բայց դա առավել ևս  մեծացնում է ռիսկն այն առումով, որ հակահեղափոխականները, ռևանշիստները հույս ունեին, որ «Իմ քայլը» կստանա 50 տոկոսից պակաս ձայն, և այդ դեպքում իրենք ակտիվ գործողություններ կսկսեին։ Բայց քանի որ «Իմ քայլը» ստացավ 80 տոկոս, հիմա իրենք վստահ են, որ հանրությունը որևէ ձևով իրենց չի աջակցի, և կարող են գնալ հեղաշրջման ցանկացած տարբերակի։ Մենք տեսանք, որ  Քոչարյանը պատրաստ է ցանկացած քայլի, նույնիսկ Ալիևի օգնությանը, միայն թե իր կաշին փրկի։ Այդ առումով ռիսկը չի փոքրացել, ռիսկը նույնիսկ ավելի մեծացել է։ Բայց արձանագրվեց մի բան, որ ժողովուրդն ամուր կանգնած է հեղափոխության արժեքները պաշտպանելու դիրքերում։

– Հեղաշրջում ասելով նկատի ունեք, որ Քոչարյանը չի՞ հանդարտվելու։

– Իհարկե չի հանդարտվելու։ Եթե Քոչարյանը Հոկտեմբերի  27-ով է անցել, Մարտի 1-ով է անցել, 2014 թվականին ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերով է անցել, 2 տասնյակից ավելի պետական ու քաղաքական գործիչների կյանքի գնով է անցել, նա հիմա իր ազատության ու իր թալանածը պահելու համար ինչի՞ առջև կկանգնի։ Դրա համար սկզբում փորձեց Ռուսաստանից օգնություն ստանալ, երևի ակնկալիքները չկատարվեցին, հիմա ՀՀԿ-ի միջոցով Եվրոպային են արդեն սկսել դիմել։ Որտեղ կա փրկության օղակ՝ փորձելու է դիմել։ Հիմա նա պատրաստ է ամեն ինչի, կարող է անգամ, Աստված ոչ անի, Հոկտեմբերի 27 կրկնել։ Նրանից ամեն ինչ սպասելի է։

– Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը սպառնալիքի տա՞կ է։

– Ես, և ոչ միայն ես, այդ մասին բազմիցս ահազանգել եմ։ Շատերն են մտահոգված։ Բնականաբար, քանի որ այսօր հիմնական գործող անձը Նիկոլ Փաշինյանն է, եթե այս  հեղափոխության սիմվոլը դարձել է Նիկոլ Փաշինյանը, ու եթե, Աստված ոչ անի, նրան ասպարեզից հանեն, ապա ցանկացած ձևաչափով կարող են մանիպուլյացիաներ անել, իմիտացիոն դաշտ ստեղծել 20 տարի իշխող կլանից, որոնք ծնվել են արյունով, թալանով, և նրանք ընդունակ են ամեն ինչի։

Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքից հայտարարեց, որ Հայաստան վերադառնալուն պես պետք է սկսի խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումներ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ։

Ինչպե՞ս եք գնահատում արագ ընտրություններ անցկացնելու առաջարկը։

– Ես հեղափոխությունից հետո ասում էի, որ հեղափոխության առաջին փուլն ենք արձանագրել, և վերջնական հաղթանակ կլինի այն ժամանակ, երբ արտահերթ ընտրություններ տեղի ունենան։ Պատկերացրեք, որ 105 հոգանոց խորհրդարանում ապազգային հանրապետական կուտոկը հավաքված է, հիմա նրանց փրկությունը Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն են, որոնք հազար տարբերակներով այսօր օպերացիա են մշակում։ Եվ եթե լինեն արտահերթ ընտրություններ, նրանք այլևս գործոն չեն դառնա։ Եվ այս առումով ցանկալի է որքան հնարավոր է շուտ անցկացնել խորհրդարանական ընտրություններ։

– Կարծում եք՝ խորհրդարանական ընտրությունների դեպքում էլ համամասնությունը խորհրդարանում նույն կերպ լինի, ինչ Երևանի ավագանու ընտրությունների՞ն արձանագրվեց։

– Երևանի ավագանու ընտրություններին գործոն դարձավ Քոչարյանի, այսպես ասած, ակտիվությունը։ Ժողովուրդը սարսափեց, որ նա կարող է նորից վերադառնալ։ Եվ հիմա եթե նմանատիպ զարգացումներ լինեն ԱԺ ընտրությունների ժամանակ, չի բացառվում։ Բայց իմ կարծիքը, որպես հեղափոխության մասնակից, նախաձեռնող, սկսող, ակտիվ քաղաքական ուժերի ներկայացուցիչ, պետք է ԱԺ ընտրությունները այնպիսին լինեն, որ և՛ «Իմ քայլը»՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, և՛ մնացած հեղափոխական աջակից ուժերը պետք է քարոզարշավն անցկացնեն այնպես, որ երկրորդ, երրորդ տեղում նախորդ ռեժիմից և նրան սպասարկող որևէ ուժ ԱԺ-ում չհայտնվի։ Սա կլինի վերջնական և լիարժեք հաղթանակ։ Ավագանու ընտրություններին մենք տեսանք, որ հեղափոխական ուժերից միայն «Իմ քայլն» անցավ, մնացած երկուսը հեղափոխությանն աջակցել են Սերժի հրաժարականից  հինգ րոպե առաջ։

– Արդյոք կմասնակցե՞ք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։


– Մենք Երևանի ավագանու ընտրություններին էլ մասնակցության հայտ էինք ներկայացրել, բայց մեր պայմանը մեկն էր, որ հեղափոխության աջակից ուժերը համախմբվեն, միասնական լինեն, և այդ դեպքում Երևանի ավագանու ընտրություններին երկրորդը կլինեին այդ ուժերը, բայց ինչպես ընդունված է Հայաստանում, ամեն մեկը իր կուսակցական, խմբակային, անձնական ամբիցիաներով գնաց՝ առանձին-առանձին մեկ տոկոսի վրա նստեց, արդյունքում եղավ այն, ինչ եղավ։ Եվ հիմա ԱԺ ընտրություններին այդ ուժերը պետք է հնարավորինս համախմբվեն, որպեսզի երկրորդ կամ երրորդ տեղերում չլինեն նախորդ ռեժիմի մեջ եղած ուժերը։

– Ո՞ր քաղաքական ուժերին նկատի ունեք։

Այն ուժերին, որոնք սկսել են հեղափոխությունը, մասնակից են եղել առաջին օրվանից մինչև այսօր, նրանց նկատի ունեմ։ Նկատի չունեմ նրանց, ովքեր դեմ են եղել հեղափոխությանը տարբեր հիմնավորումներով և Սերժ Սարգսյանի հրաժարականն իմանալով հինգ րոպե առաջ դարձել են հեղափոխության աջակից, կամ նաև այն ուժերը, ովքեր նախկին իշխանության հետ փորձել են կոալիցիա կազմել։

Լուսանկարը՝ Photolure-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում